ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկության եզրափակիչում հունիսի 25-ին կհանդիպեն ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի հավաքականները: Մրցաշարը` Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի առաջնությունն է: Հյուսթոնում կայացած ԱՄՆ – Պանամա կիսաեզրափակիչում խաղարկության կազմակերպիչները հաղթեցին 1:0 հաշվով: Մեքսիկան լրացուցիչ ժամանակում առավելության հասավ Հոնդուրասի նկատմամբ:

Մեքսիկացիները Ոսկե գավաթը նվաճել են 8 անգամ, ամերիկացիները` 4 անգամ: Նախորդ խաղարկության եզրափակիչում Մեքսիկան ԱՄՆ-ին հաղթեց 5:0 հաշվով: Այս տարի էլ մեքսիկացիները ֆավորիտ են: ԱՄՆ-ի խաղադաշտերում փայլում է Մանչեսթեր Յունայթեդի եւ Մեքսիկայի հավաքականի ռմբարկու Չիչարիտոն: