Արգենտինայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը` Ռիվեր Փլեյթը հայտնվել է ծանրագույն վիճակում: Ակումբը պատմության մեջ առաջին անգամ կարող է զրկվել բարձրագույն դիվիզիոնում խաղալու իրավունքից: Ուժեղագույնների մեջ մնալու համար փլեյ-օֆֆի առաջին խաղում Ռիվեր Փլեյթը մրցակցի խաղադաշտում 0:2 հաշվով պարտվել է Բելգրանոյին: Ռիվեր Փլեյթի ֆանատները երկրորդ գոլից հետո ներխուժել են խաղադաշտ եւ հարձակվել են իրենց սիրելի թիմի ֆուտբոլիստների վրա: Հանդիպումը 20 րոպեով դադարեցվել է: AP-ն հաղորդում է, որ ոստիկաններին դժվարությամբ է հաջողվել պաշտպանել ֆուտբոլիստներին եւ խաղադաշտից դուրս բերել ֆանատներին:




























