Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում Կանադայի հավաքականին պարտությունից փրկեց թիմի դարպասապահ Քուիլան Ռոբերտսը, որը 87-րդ րոպեին գրավեց Անգլիայի հավաքականի դարպասը: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով:




























