Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը հունիսի 3-ին վիրավորվել է ոչ թե գնդակոծման, այլ մզկիթում տեղադրված ռումբի պայթյունից, հաղորդում է AFP գործակալությունը` վկայակոչելով անանուն արեւմտյան դիվանագետին:
Միջադեպից անմիջապես հետո լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե նախագահական նստավայրի մոտ գտնվող մզկիթը գնդակոծել են անհայտ անձինք: Վնասվածքներ էին ստացել Սալեհը, վարչապետն ու փոխվարչապետը, խորհրդարանի նախագահը:
Հաղորդվում է, որ Եմենի նախագահն «աննշան է վիրավորվել է», սակայն ավելի ուշ պարզվեց, որ Ալի Աբդալլահ Սալեհը մարմնի 40 տոկոս այրվածքներ է ստացել:
Այսօր հայտնի է դարձել, որ մզկիթի ներսում տրոտիլային պայթուցիկ սարք է պայթել: Ընդամենը եղել է վեց սարք` հինգը մզկիթի ներսում, մեկը` հարեւանությամբ:




























