Թուրքիայի մայրաքաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշայինների կիսաեզրափակիչ մենամարտում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վլադիմիր Սարուխանյանը 16:28 հաշվով պարտվեց թուրք Ֆաթիհ Քելեշին եւ բավարարվեց բրոնզե մեդալով:

Հայաստանի մյուս վեց պատվիրակները դուրս էին մնացել պայքարից ավելի վաղ: