Ավստրիայում հավաք անցկացնող Դոնեցկի Շախտյորը ընկերական հանդիպում է անցկացրել Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ Դրեզդենի Դինամոյի հետ եւ հաղթել է 5:1 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը 55-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման եւ գոլի հեղինակ է դարձել 61-րդ րոպեին` հաշիվը դարձնելով 4:1: