Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ռոբերտո Կառլոսը Blog Do Ciccone-ի տված հարցազրույցում հայտարարել է, որ «բանանային սկանդալի» կրկնվելու դեպքում կհեռանա Ռուսաստանից եւ հավանաբար կավարտի կարիերան: Ռուսաստանում Կառլոսն արդեն երկու անգամ հայտնվում է ռասիստական դրսեւորման թիրախում: Նախ Պետերբուրգում Զենիթի երկրպագուները նրան բանան ցույց տվեցին, նախորդ տուրում էլ Կրիլյա Սովետովի երկրպագուն Սամարայում բանան նետեց խաղադաշտ: Կառլոսը անմիջապես լքեց խաղադաշտը:
«Բանանային սկանդալի» կրկնվելու դեպքում կհեռանամ Ռուսաստանից. Ռոբերտո Կառլոս
Հասանելի է
русскийՏեղադրություն




























