Լոնդոնի Արսենալը հրաժարվել է 30 միլիոն եվրոյով Բարսելոնային վաճառել Սեսկ Ֆաբրեգասին: Բարսելոնան դեռեւս անցած տարի ցանկանում էր վերադարձնել իր սանին, որը 16 տարեկանում տեղափոխվել է Արսենալ: Այն ժամանակ Բարսելոնան պատրաստ էր վճարել 35 միլիոն եվրո, սակայն լոնդոնցիները մերժեցին: Արսենալը պահանջում է առնվազն 44 միլիոն ֆունտով: Պարտքերի մեջ խրված Բարսելոնան տրանսֆերային պատուհանի համար ունի միայն 40 միլիոն եվրո, գումարած Բոյան Կրկիչին Ռոմային վաճառելուց ստացվելիք 9 միլիոն եվրո: Բացի այդ Բարսելոնայում կարծքում են, որ վնասվածքների պատճառով 24-ամյա Ֆաբրեգասի տրանսֆերային գինն ընկել է: