ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն դժգոհություն է հայտնել 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացմանը պատրաստվելու Բրազիլիայի տեմպերից, հայտնում են բրազիլական լրատվամիջոցները։
«Բրազիլիան չունի մարզադաշտեր, օդանավակայաններ»,- ասել է նա Մոսկվայում կայացած Inside World Football ֆորումում։
«Աշխատանքներն այսօրվա դրությամբ դանդաղ են առաջ գնում»,- կարծում է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարը։
Ամենամեծ անհանգստությունը հարուցել է Սան Պաոլոյում կառուցվելիք մարզադաշտը։ Դրա նախագիծը միայն վերջերս է հաստատվել եւ գոյություն ունի միայն թղթի վրա։



























