Միլանի Ինտերի նախագահ Մասիմո Մորատին ժամանել է Բաքու, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի Պետական նավթային կորպորացիայի նախագահ Ռովնագ Աբդուլաեւի հետ: Այցը գործնական է եւ ֆուտբոլին չի վերաբերում: Մորատին նաեւ Saras նավթային ընկերության սեփականատերն է: Հանդիպման ժամանակ Աբդուալեւը հայտարարել է, որ իրենց միավորում է ոչ միայն նավթը, այլեւ` ֆուտբոլը, հաղորդում է Azerisport-ը: Աբդուլաեւը Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է:
Տեղադրություն




























