Դանիայում ավարտվեց ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Եզրափակիչում հանդիպեցին Իսպանիայի եւ Շվեյցարիայի հավաքականները: Իսպանացիները հաղթեցին 2:0 հաշվով: Հաշիվը բացեց Սարագոսայի կիսապաշտպան Անդեր Էրերան, իսկ Բարսելոնայի կիսապաշտպան Տիագո Ալկանտարը հաղթական վերջակետ դրեց:




























