Մեքսիկայի հավաքականը 9-րդ անգամ նվաճեց ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը: Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների առաջնության եզրափակիչում Մեքսիկան Փասադենայում կայացած խաղում կամային հաղթանակ տարավ ԱՄՆ-ի նկատմամբ: Արդեն 23-րդ րոպեին Բրեդլիի եւ Դոնովանի գոլերի շնորհիվ ամերիկացիները հաղթում էին 2:0 հաշվով: Սակայն Մեքսիկայի հավաքականը 7 րոպեում հավասարեցրեց հաշիվը: Իսկ ընդմիջումից հետո էլ հաղթեց 4:2 հաշվով: Մանչեսթեր Յունայթեդի ռմբարկու Չիչարիտոն եզրափակիչում գոլի հեղինակ չդարձավ, սակայն ամբողջ մրցաշարի ըթնացքում ցուցադրած գերազանց խաղի շնորհիվ ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու` 7 գոլ, իսկ Ջովանի դոս Սանթոսի եզրափակիչում խփած գոլը ուղղակի բացառիկ է:

ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ. Եզրափակիչ

ԱՄՆ - Մեքսիկա` 2:4

Բրեդլի, 8, Դոնովան, 23 - Բարերա, 29, 50, Գուարդադո, 36, Դոս Սանթոս, 76