Դոնեցկի Շախտյորը հաղթանակով մեկնարկեց Salzburger Land Cup-2011 մրցաշարում: Առաջին խաղում Ուկրաինայի չեմպիոնն ու գավաթակիրը 3:1 հաշվով հաղթեց Աուստրիային: Շախտյորի առաջին գնդակը խփեց Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը:
Մրցաշարին մասնակցում են նաեւ Իսրայելի Մաքաբին եւ Ռումինիայի Ռապիդը:
Salzburger Land Cup - 2011
Շախտյոր (Ուկրաինա) – Աուստրիա (Ավստրիա) – 3:1 (2:0)
Մխիթարյան (20), Ադրիանո (23), Սրնա (85) 2:1 – Ստանկովիչ (59)




























