Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ով վիրահատության էր ենթարկվել, ապաքինվում է եւ հայրենիք կվերադառնա հուլիսի 5-ին, հայտնել է Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Ֆերնանդո Սոտո Ռոխասը: «Չավեսն ապաքինվում է, եւ փառք Աստծո, նա հուլիսի 5-ին կվերադառնա Վենեսուելա»,-հայտնել է Ռոխասը, պատասխանելով լրագրողների հարցերին:
Վենեսուելայի խորհրդարանի ղեկավարը կտրականապես հերքել է որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե Չավեսը հիվանդ է քաղցկեղով:
Հունիսի 10-ին իր` Կուբա այցելության ժամանակ Չավեսը վիրահատության է ենթարկվել` ունեցել է «ներկոնքային` աբսցեսս թարախակույտ»: Վիրահատությունից հետո 56-ամյա պաշտոնյան իրեն լավ է զգում:
Շաբաթ օրը El Nuevo Herald պարբերականը գրել է, որ Չավեսի առողջական վիճակը կրիտիկական է: Միաժամանակ պարբերականը հայտնել է, որ տեղեկատվության աղբյուրը չի կարողացել ոչ հաստատել, ոչ էլ հերքել տարբերակը, որ Վենեսուելայի նախագահը հոսպիտալացվել է քաղցկեղային հիվանդության հետեւանքով:
Իր հերթին ամերիկյան Fox News-ը տեղեկություններ է հայտնել այն մասին, որի համաձայն, կոնքային աբսցեսսը կարող է մի շարք բարդություններ առաջացնել, այդ թվում հետվիրահատական ինֆեկցիաների բռնկում:




























