Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի մտերիմ զինակիցը, ամենայն հավանականությամբ, մահացել է սրտի նոպայից: Այսպիսին են հետաքննության առաջին արդյունքները, գրում է RBC-ն:
Վերջին ժամանակներս Արեւմտյան Օքսֆորդշիրի պահպանողականների նախագահի պաշտոնը զբաղոցնող Քրիսթոֆեր Շեյլի մարմինը գտել են նախօրեին` Գլասթոնբերիի երաժշտական փառատոնի ժամանակ:
Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ 56-ամյա քաղաքական գործչի մարմինը գտել են զուգարանում: Շեյլի մահվան հանգամանքների վերաբերյալ ոչ մի կասկածելի իր չի հայտնաբերվել: Քեմերոնը հայտարարել է, որ թեւաթափ է եղել, երբ իմացել է իր զինակցի մահվան մասին:
Բրիտանական լրատվամիջոցներում նշվում է, որ օրերս Շեյլը հոդված էր հրապարակել, որտեղ խիստ քննադատության էր ենթարկել Քեմերոնի կառավարությունը, ընդգծելով, որ այլեւս հիմք չի տեսնում պահպանողականների շարքերում մնալու համար:




























