Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ:
96կգ քաշայինների պայքարում Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում պարտվեց հունգարացի Գիորգի Ռիցմայերին:
55 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտության մատնեց Ֆինլանդիան ներկայացնող Մազյար Շիրմոհամադիին:
Թիմային հաշվարկում Հայաստանը 6-րդն է։ Հնգյակում են Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Հունգարիան:



























