33 անգամ ֆուտբոլի Արգենտինայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Ռիվեր Փլեյթն առաջին անգամ դուրս մնաց բարձրագույն դիվիզիոնից: Անցումային փուլի պատասխան խաղում Ռիվեր Փլեյթը սեփական խաղադաշտում ոչ ոքի` 1:1 հաշվով խաղաց Բելգրանոյի հետ: Առաջին խաղում Բելգրանոն հաղթել էր 2:0 հաշվով:

Ռիվերի երկրպագուները թիմի ձախողմանն արձագանքել են զանգվածային անկարգություններով: Մոտ 50 մարդ է տուժել, այդ թվում 35 ոստիկան: