Սեպտեմբերի 2-ից 3-ը Մոսկվայում տեղի կունենա առաջին խորհրդային աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվինիկի 100-ամյակին նվիրված սուպերմրցաշար աշխարհի չորս ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ: Լեւոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը եւ Վլադիմիր Կրամնիկը կմրցեն երկու շրջանով: Կլինի նաեւ նորարարություն. ամեն պարտիայի կեսին ժամացույցը կկանգնեցվի եւ մասնակիցները մոտ երկու րոպեում հանդիսականներին կպատմեն սկզբանխաղի եւ դիրքի մասին: Այդ պահին մյուս շախմատիստը ականջակալ կդնի եւ կլսի երաժշտություն` մրակցի մտահղացումները չիմանալու համար:

Կանցկացվի նաեւ արագ շախմատի մրցաշար ուժեղագույն կին գրոսմայստերների մասնակցությամբ: Հրավիրվել են Էլինա Դանիելյանը, Տատյանա, Կոսինցեւան, Համպի Կոներուն եւ Վիկտորիա Չմիլիտեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: