Իրանի խորհրդարանը կոչ է արել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին առաջիկայում պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերելու են իր գործունեությանը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», եթե Ահմադինեժադին չհաջողվի համոզել պատգամավորներին` հետ կանչել պահանջները, ստիպված է լինելու մեկ ամսվա ընթացքում ներկայանալ խորհրդարան եւ հաշվետվություն ներկայացնել հետաքրքրող հարցերի շուրջ: