ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն այսօր` հունիսի 27-ի երեկոյան կժամանի Երեւան:
Ոչ պաշտոնական տեղեկություններով, հունիսի 28-ին նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:



























