ՆԱՏՕ-ն ողջունում է Միջազգային քրեական դատարանի որոշումը` թույլտվություն տալ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին ձերբակալելու համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կարմեն Ռոմերոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այդ որոշումը եւս մեկ անգամ ընդգծում է Քադաֆիի վարչակազմի աճող մեկուսացումը»,- ասել է նա Բրյուսելում:

Ռոմերոյի խոսքով, «Քադաֆին եւ իր զինակիցները պետք է գիտակցեն, որ իրենց ժամանակն արագորեն ավարտվում է»: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը միաժամանակ նկատել է, թե Դաշինքն «առավել քան երբեւէ վճռական է շարունակելու ռազմական ճնշումը Քադաֆիի վարչակազմի վրա, որպեսզի դադարեցնի հարձակումները քաղաքացիական բնակչության վրա»:

Նշենք, որ Միջազգային քրեական դատարանն այսօր որոշում է կայացրել ձերբակալել Մուամար Քադաֆիին, նրա որդուն` Սեյֆ ալ-Իսլամին եւ հետախուզության պետ Աբդուլլա աս-Սենուսիին: