Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին հունիսի 27-ին ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության երկրորդ բաժնի գլխավոր մասնագետ Վրեժ Դավթյանը:
ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ Դավթյանը Երեւանի բնակչի կողմից իրականացվող շինարարակական աշխատանքների կապակցությամբ համապատասխան խախտումներ չարձագանքելու համար նրանից պահանջել եւ ստացել է 150 հազար դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ քննչական վարչությունը:




























