2011 թվականի հուլիսի 1-ից 5-ը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի կունենա Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից` Աստախովի հուշամրցաշարը, որին Հայաստանի Հանրապետությունը կներկայացնեն ստեփանակերտցիներ Մարտին Միրզոյանը եւ Աշոտ Դանիելյանը, ով նախորդ փուլերից երկուսում նվաճել է արծաթե մեդալներ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից նաեւ հաղորդում են, որ Միրզոյանի եւ Դանիելյանի հետ Կարակաս կմեկնի մարզիչ Էռնեստ Միրզոյանը: