Հոկտեմբերի 14-ին, մոսկովյան մշակույթի կենտրոնում են հավաքվելու Ռուսաստանի հայերի միության երկրպագուները՝ ուղիղ եթերում երկրպագելու Ռուսաստանի հավաքականին՝ Ադրբեջանի դեմ խաղում, եւ Հայաստանի հավաքականին՝ Թուրքիայի դեմ խաղում: «Կարծում եմ՝ թիմային հանդիպումների նման համընկնումը մեկ օրում պատահական չէ»,- հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուկանյանը:

«Այսօր մենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախագահի նախաձեռնության զարգացման ականատեսն ենք, որը լայն հնչեղություն ստացավ „ֆուտբոլային դիվանագիտություն“ անունով: Սակայն ստիպված ենք ափսոսալ, որ Թուրքիան, Ադրբեջանի ճնշմամբ, տապալելով բանակցային գործընթացը, ոչ համարժեք է արձագանքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրինական իրավունքին: Հավանաբար, դա այն պատճառով է, որ ֆուտբոլի հաջորդ առաջնությունում Ադրբեջանի հավաքականին հաճելի չէր լինի հանդիպել եւս մեկ արժանի հակառակորդի՝ ԼՂՀ հավաքականի հետ: Այսօր երեկոյան բոլոր ռուսահայերը հոգով եւ սրտով մեր ֆուտբոլիստների հետ են: Մենք հավատում ենք Ռուսաստանի հաղթանակին: Մենք հավատում ենք Հայաստանի հաղթանակին»: