Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը հենց այսօր կարող է ընտրվել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի պաշտոնում։
Լագարդն ստացել էր Չինաստանի աջակցությունը, ինչը հաղթելու նրա հնարավորությունները շատ բարձր է դարձնում։
Լեգարդի մրցակիցը Մեքսիկայի Կենտրոնական բանկի տնօրեն Ագուստին Կարստենսն է։ Զարգացող երկրներ խումբը դժգոհություն էր հայտնել, որ 65 տարի շարունակ ԱՄՀ-ը ղեկավարել են Եվրոպայի ներկայացուցիչները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՀ տնօրենի պաշտոնն ազատվել էր Դոմինիկ Ստրոս-Կանի՝ սեռական բնույթի մեղադրանքների ֆոնին հրաժարական տալուց հետո։




























