Հունիսի 29-ին, ժամը 11:00-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող`դատավոր Արմեն Բեկթաշյան) տեղի կունենա Զարուհի եւ Տիգրան Փոստանջյանների բողոքի քննությունն` ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանի:
«Ժառանգություն» կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ Զարուհի եւ Տիգրան Փոստանջյանները պահանջում են քրեական գործ հարուցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված արարքների համար:




























