Կրասնոդարի եւ Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը չի վաճառվի Ռուսաստանի չեմպիոն Զենիթին: Ռուսաստանի ֆուտբոլային գործակալներից մեկը Life Sports-ին հայտնել է, որ սկզբնական փուլում Կրասնոդարի մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն այնքան էլ չէր վստահում Մովսիսյանին, որը վնասվածք ուներ: Սակայն հետագայում Մովսիսյանն ապացուցեց, որ թիմի առաջատարներից մեկն է եւ ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկին ցանկանում է տեսնել իր թիմի զարգացումը եւ տեղի չի տա Զենիթի գրավիչ առաջարկին:

Մովսիսյանը, որը Կրասնոդար տեղափոխվեց Դանիայի Ռանդերսից, ակումբի հետ ունի երեք տարվա պայմանագիր: