ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը փայլատակել է  ոչ պաշտոնական մի տեսանյութում, որն արդեն մեծ հասարակական արձագանք է առաջ բերել: Իր` Կազան կատարած այցի ժամանակ, ՌԴ նախագահը քիչ էր մնում վրաերթի ենթարկեր մի խումբ մարդկանց, ովքեր հավաքվել էին նրան ողջունելու: Ականատեսների խոսքով, այդ միջադեպը մի լավ  վախեցրել է նախագահական պահակախմբին: 

Հունիսի 25-ին Դմիտրի Մեդվեդեւն այցելել է Թաթարստանի Միրնի գյուղի Բերեզովյան պուրակ: Նախագահական ավտոշարասյանը դիմավորել է բազմահազարանոց բազմությունը, եւ այդ ժամանակ մեքենան, որում Մեդվեդեւն էր, կայանել է ոստիկանների կողմից վերահսկվող ամբոխի մոտ: ՌԴ նախագահը փորձել է դուրս գալ մեքենայից, սակայն «Ջիպ»-ը շարունակել է իր ընթացքը ամբոխի ուղղությամբ: Անվտանգության աշխատակիցները, տեսնելով դա, անմիջապես նետվել են նախագահին պաշտպանելու, եւ մեքենան մի կերպ հնարավոր է եղել կանգնեցնել: Միջադեպի ի հայտ գալուն, ամենայն հավանականությամբ, նպաստել է այն, որ Մեդվեդեւը  «մոռացել է մեքենան կանգնեցնել parking»-ի, նկատում է «Կազան-թայմս» պարբերականը: