Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն համաձայնել է ընտրվել Ռուսաստանը Դաշնային խորհրդում, որպեսզի ղեկավարի երկրի խորհրդարանի վերին պալատը, հաղորդում է «Ազատությունը»:

Այս մասին այսօր` հունիսի 28-ին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մամուլի քարտուղար Նատալիա Տիմակովան, երկրի նախագահի եւ նահանգապետի հանդիպումից հետո: Հաղորդվում է, որ Մեդվեդեւը պաշտպանել է Դաշնային խորհրդի նախագահի պաշտոնում Մատվիենկոյին նշանակելու գաղափարը եւ խորհուրդ է տվել նրան խորհրդակցություններ անցկացնել սենատորների հետ:

Համապատասխան առաջարկությամբ, նախորդ շաբաթ հանդես է եկել Բաշկիրիայի նախագահ Ռուստեմ Խամիտովը: Դաշնային խորհրդի նախկին խոսնակը Սերգեյ Միրոնովն էր, որին Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավորները հետ են կանչել այս տարվա մայիսին: