Հունգարիայում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: 13 քաշային կարգերում Հայաստանն ունի 12 մասնակից: Նրանցից յոթն արդեն դուրս են եկել ռինգ, չորսը հաղթանակ են տարել եւ դուրս են եկել քառորդ եզրափակիչ:
46 կգ քաշային Հայրիկ Նազարյանը հաղթել է հունգարացի Զոլթ Ցոնկային եւ քառորդ եզրափակիչում կմրցի ռուսաստանցի Տիմուր Պիրդամովի հետ:
48 կգ քաշային Էրիկ Պետրոսյանն առաջին մենամարտում հաղթել է լատվիացի Վլադիսլավ Գորոսկոյին: Քառորդ եզրափակիչում Պետրոսյանը մրցակիցը կլինի շոտլանդացի Ռիս Մաքֆադենը:
60 կգ քաշային Ռաֆայել Բարսեղյանը 1/8-րդ եզրափակիչում հաղթել է շոտլանդացի Ուիլյամ Մովաթին: Բարսեղյանի հաջորդ մրցակիցը կլինի ադրբեջանցի Թելման Գաֆարլին:
63 կգ քաշային Ռադիկ Գրիգորյանը մեկնարկային մենամարտում պարտության է մատնել մոլդովացի Անդրեյ Գրիգորասին եւ քառորդ եզրափակիչում կմրցի հունգարացի Քրիստիան Սինկոյի հետ:
57 կգ քաշային Նարեկ Պողոսյանը հենց առաջին մենամարտում պարտվել է ռուսաստանցի Իսմայիլ Ասկերովին:
80 կգ քաշային Անդրանիկ Արոսյանը տանուլ է տվել ռուսաստանցի Ալի Շաբանովին:
+80 կգ քաշային կարգում Արսեն Ավագյանը 8:9 հաշվով պարտվել է հունգարացի Լասլո Կոմորին:




























