Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի հավաքականը կորցրել է 8 աստիճան եւ զբաղեցնում է 70-րդ տեղը:

Եվրո-2012-ում Հայաստանի մրցակիցներ Ռուսաստանը 17-րդ տեղում է, Սլովակիան 28-րդն է, Իռլանդիան 31-րդն է, Մակեդոնիան 98-րդն է, Անդորրան 203-րդն է:

Հայաստանի հարեւաններ Ադրբեջանը 112-րդն է, Վրաստանը 56-րդն է, Թուրքիան 23-րդն է, Իրանը 50-րդն է:

Առաջին տասնյակում են Իսպանիան, Հոլանդիան, Գերմանիան, Անգլիան, Բրազիլիան, Իտալիան, Պորտուգալիան, Խորվաթիան, Մեքսիկան եւ Արգենտինան: