Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի հռչակավոր նմանակ Մայքլ ՄաքԷլհինին դարձյալ խախտել է ինտերնետի անդորրը:

Մայքլը դարձյալ մտել է Կապելոյի դերի մեջ եւ տեսաուղերձ է տեղադրել ինտերնետում: Նա հաջողություն է մաղթում բրիտանացի բռնցքամարտիկ Դեւիդ Հեյին, որը աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտելու է Վլադիմիր Կլիչկոյի հետ:

Որոշ լրատվամիջոցներ չեն տարբերել նմանակին Կապելոյից եւ ներկայացրել են որպես իսկական Կապելոյի տեսաուղերձ: