Ավստրիայում հավաք անցկացնող Դոնեցկի Մետալուրգը ընկերական խաղում ոչ ոքի` 3:3 հաշվով է խաղացել Կիպրոսի Անորտոսիսի հետ: 9-րդ եւ 24-րդ րոպեներին Հայաստանի հավաքականի խաղացող Մարկոս Պիզելին հաշիվը դարձրել է 2:0` Մետալուրգի օգտին: Հետո Անորտոսիսը առաջ է անցել` 3:2, սակայն վերջին րոպեին Հայաստանի հավաքականի խաղացող Գեւորգ Ղազարյանը փրկել է Մետալուրգին պարտությունից` 3:3: