Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության երկրորդ օրվա արդյունքում Հայաստանի հավաքականի 12 մարզիկներից պայքարը շարունակում են միայն երեքը:

54 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը առաջին մենամարտում 16:6 հաշվով հաղթեց սլովակ Մարիո Ցոնկային եւ քառորդ եզրափակիչում կմենամարտի թուրք Նուրեթին Օվաթի հետ:

66 կգ քաշային կարգում առաջին մենամարտում Գոռ Ջեւելիկյանը հաղթեց հունգարացի Լեւենտե Նագիին եւ քառորդ եզրափակիչում կմրցի իտալացի Վինչենցո Սկանապիեկոյի հետ:

70 կգ քաշային Նարեկ Մանասյանը 13:9 հաշվով հաղթեց չեխ Մարեկ Անդրիշեկին եւ կիսաեզրափակիչի ուղեգրի համար կմենամարտի լեհ Կամիլ Բեդնարեկի հետ:

50 կգ քաշային Ժորա Համազարյանը հենց առաջին մենամարտում 6:7 հաշվով պարտվեց իռլանդացի Ջոն Նեւինին: 52 կգ քաշային Խորեն Զաքարյանը նույնպես պարտություն կրեց մեկնարկում: Նա 4:10 հաշվով պարտվեց ուկրաինացի Եվգենի Ժուգային:

60 կգ քաշային կարգում քառորդ եզրափակիչ դուրս եկած Ռաֆայել Բարսեղյանը 5:9 հաշվով պարտվեց ադրբեջանցի Թելման Գաֆարլիին:

63 կգ քաշային Ռադիկ Գրիգորյանը քառորդ եզրափակիչում 7:16 հաշվով պարտվեց հունգարացի Քրիստիան Սինկոյին: