Բրազիլացի ֆուտբոլային տաղանդ Նեյմարը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում խաղալու է Ռեալում: Բրազիլական Սանթոսի 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գինը 45 միլիոն եվրո է: Նեյմարի հետ պայմանագիրը Ռեալը կարող է կնքել արդեն հուլիսի 24-ից հետո, երբ Արգենտինայում կավարտվի Ամերիկայի Գավաթը, որին Նեյմարը մասնակցելու է Բրազիլիայի հավաքականի կազմում, հաղորդում է Marca-ն: