ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է նշանակվել Կոսովոյում ՄԱԿ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Լամբերտո Զանյերը:

Այդ մասին հունիսի 30-ին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Նախկին գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն իր պարտականությունները կատարել է 2 տարի անընդմեջ:

Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին հաղորդվում էր, որ  ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի  պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը Թուրքիայի ներկայացուցիչն  է: Թուրքիան այդ պաշտոնի համար առաջարկել էր դիվանագետ Էրսին Էրչինին, սակայն, նրան, ըստ ամենայնի, Եվրոպայում չեն աջակցել: