Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր ծննդյան օրն ավանդաբար նշում է ընտանիքի գրկում, տանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դարձել է 57 տարեկան: Այդ կապակցությամբ նրան շնորհավորել են այլ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ այլք:




























