Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մտադիր է 2012-ին նախատեսված նախագահական ընտրություններից հետո «զբաղվել հիգիենայով»:

«Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության միջռեգիոնալ կոնֆերանսի ժամանակ հանդիպման մասնակիցներից մեկը հարցրել է, թե ինչո՞վ է Պուտինը զբաղվելու նախագահական ընտրությունների հաջորդ օրը:

«Կգնամ լվացվելու: Եվ հիգիենայի առումով եւ քաղաքական: Քարոզարշավից հետո, որի միջոցվ մենք կանցնենք, անհրաժեշտ կլինի տեղը տեղին զբաղվել հիգիենայով»,- ասել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Ցավոք, դա այդպես է: Դա անխուսափելի գործընթաց է: Ինչպես ասում էր Չերչիլը, ամենավատ կառավարման համակարգը դա ժողովրդավարությունն է, բայց դրանից լավն ուղղակի չկա»,- հավելել է ՌԴ վարչապետը: