Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երեւանի Ուլիսը Հունգարիայում 0:3 հաշվով պարտվեց Ֆերենցվարոշին: 31-րդ րոպեին հաշիվը բացեց Գեորգի Յոցսին: Ընդամենը երկու րոպե անց Մարկ Օտենը խփեց նաեւ երկրորդ գնդակը: 45-րդ րոպեին Արտյոմ Ադամյանը չօգտագործեց 11 մետրանոցը: Երկրորդ խաղակեսում Ֆերենցվարոշի երրորդ գոլի հեղինակը դարձավ Ֆելիպեն` 69-րդ րոպեին: