Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է երկրների վարկանիշային աղյուսակը` հաշվի առնելով 10 առաջատար շախմատիստների միջին վարկանիշը:

Հայաստանը զբաղեցնում է չորրորդ տեղը` շախմատիստների 2654 միջին վարկանիշով: Ավելի բարձր ցուցանիշ ունեն Ռուսաստանը, Ուկրաինան եւ Չինաստանը: