Լեհաստանում կայացած աթլետիկայի մրցաշարում ձողացատկի աշխարհի չեմպիոնուհի լեհ Աննա Ռոգովսկան 4,70 մետր բարձրությունը հաղթահարելու ժամանակ կոտրել է ձողը: Մարզուհու վնասված ձեռքին մի քանի կար է դրվել: Լուրջ վնասվածքներից Ռոգովսկան խուսափել է, սակայն երեք շաբաթ բաց կթողնի, ինչը կարող է բացասաբար ազդել օգոստոսի 27-ին Հարավային Կորեայում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու վրա: Ռոգովսկան 2009թ. աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրն է եւ 2008թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը: