Reuters-ի ֆոտոթղթակից Դանիշ Սիդիկին սպանվել է, երբ լուսաբանում էր անվտանգության աֆղանական ուժերի եւ «Թալիբանի» գրոհայինների բախումները Պակիստանի հետ սահմանակետում։

Աֆղանական հատուկ ստորաբաժանումները մարտական գործողություններ էին վարում՝ հետ բերելու համար Սփին Բոլդակը, երբ Սիդիկին եւ բարձրաստիճան աֆղանստանցի սպան սպանվել են թալիբների հետ փոխհրաձգության հետեւանքով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի պաշտոնյային։

Սիդիկին աշխատում էր աֆղանական հատուկ ստորաբաժանումների կազմում, որոնք գտնվում էին հարավային Քանդահար նահանգում, եւ գրում էր աֆղանստանցի կոմանդոսների ու «Թալիբանի» գրոհայինների միջեւ մարտական գործողությունների մասին։

«Մենք փորձում ենք շտապ գտնել լրացուցիչ տեղեկություն՝ շփվելով իշխանությունների հետ»,- ասվում է Reuters-ի նախագահ Մայքլ Ֆրիդենբերգի եւ գլխավոր խմբագիր Ալեսանդրա Գալոնիի հայտարարությունում։ «Դանիշը նշանավոր լրագրող էր, նվիրված ամուսին եւ հայր  ու շատ սիրված գործընկերների կողմից»։

Սիդիկին Reuters-ի ֆոտոթիմի անդամ էր, որը Պուլիտցերյան մրցանակ էր ստացել 2018թ. ռոհինջա փախստականների գեղարվեստական լուսանկարների համար։

Reuters-ի լուսանկարիչ Սիդիկին 2010 թվականից զբաղվում էր Աֆղանստանում եւ Իրաքում պատերազմների, ռոհինջա փախստականների ճգնաժամի, Հոնկոնգի բողոքների եւ Նեպալի երկրաշարժի լուսաբանմամբ։