Հայտնի կինոդերասան Ալեն Դելոնի` Շվեյցարիայում գտնվող տանն անցկացված երեկույթի ժամանակ 16-ամյա մի աղջիկ հրազենային վնասվածք է ստացել:

La Tribune de Geneve թերթի տվյալներով` կրակոցը եղել է հունիսի  30-ի երեկոյան, Ժնեւի Ռոբեր դը  Տրաս փողոցի վրա գտնվող տանը, որին մասնակցել է Ալեն Դելոնի 17-ամյա որդին` Ալեն-Ֆաբիենը եւ եւս 10  հոգի: Le Matin թերթի տեղեկություններով` տանը պահվող զենքի հավաքածուի նմուշներից մեկով կրակել է հյուրերից մեկը, գրում է Lenta.ru-ն:

Դելոնի որդու շահերը պաշտպանող Ալեք Ռեյմոնդը հարցազրույցում ասել է, որ «դժբախտ պատահար» է տեղի ունեցել: Ըստ փաստաբանի` հունիսի 2-ին Ալեն-Ֆաբիենը կատարվածի վերաբերյալ պարզաբունումներ կտա դատարանում: