Արգենտինայում մեկնարկեց ֆուտբոլի Ամերիկայի գավաթը` Հարավային Ամերիկայի առաջնությունը: Բացման խաղում Արգենտինայի հավաքականը չկարողացավ առավելության հասնել Բոլիվիայի թիմի նկատմամբ: 48-րդ րոպեին հաշիվը բացեցին հյուրերը: 75-րդ րոպեին Ագուերոն արգենտինացիներին փրկեց պարտությունից:
Արգենտինա – Բոլիվիա` 1:1
Էրմոսա, 48 (0:1), Ագուերո, 75 (1:1)
Արգենտինա. Ռոմերո, Բուրդիսո, Միլիտո, Ռոխո, Ձանետի, Բանեգա, Մասկերանո, Կամբյասո (Դի Մարիա, 46), Լավեսի (Ագուերո, 71), Մեսի, Տեւես




























