87 տարեկանում Թել Ավիվի իր բնակարանում հուլիսի 1-ին վախճանվել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի կինը՝ Սոնյա Պերեսը։
Նախնական տվյալներով, Սոնյա Պերեսի մահվան պատճառ դարձել է քնի ժամանակ տեղի ունեցած սրտի նոպան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Սոնյա Գելմանը Շիմոն Պերեսի հետ ամուսնացել է 1945 թվականին։ Նրանք երեք երեխա, ութ թոռ եւ երկու ծոռ ունեն։
Սոնյան խուսափել է հրապարակայնությունից։ Ամուսնու՝ 2007-ին Իսրայելի նախագահ ընտրվելուց հետո էլ նա հրաժարվել է տեղափոխվել Երուսաղեմի նստավայր։ Վերջին տարիներին ամուսիններն առանձին են ապրել։



























