Համբուրգի «Իմտեքս-Արենա» ֆուտբոլային ստադիոնում, գրեթե 50 հազար մարզասերների ներկայությամբ տեղի ունեցավ տասնամյակի ամենանշանակալի իրադարձություններից մեկը պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Գերծանր քաշային կարգի միավորիչ մենամարտում ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն ու բրիտանացի Դեւիդ Հեյը վիճարկեցին WBA, WBO, IBF վարկածների աշխարհի չեմպիոնական գոտին: Դեւիդ Հեյին էր պատկանում WBA վարկածի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մենամարտը ժամանակից շուտ չավարտվեց եւ բոլոր 12 ռաունդներն էլ կայացան: Մրցավարների միաձայն որոշմամբ 118-108, 117-109, 116-110 հաշվով հաղթանակ տարավ Վլադիմիր Կլիչկոն:




























