Մուամար Քադաֆիի ավագ որդին վստահ է, որ Լիբիայի տարածքում գործում են դիվերսիոն խմբեր, ովքեր փորձում են իրականություն դարձնել իրենց գլխավոր խնդիրը` ֆիզիկապես ոչնչացնել Քադաֆիին:
Հուլիսի 4-ին Տրիպոլիում տեղի է ունեցել Մուամար Քադաֆիի եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հանդիպումը, «ՌԻԱ նովոստիին» հայտնել են ՖԻԴԵ-ի Էլիստայի գրասենյակից: Այդ հանդիպման ժամանակ էլ հենց Քադաֆիի որդին արել է իր հայտարարությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի կեսերին Լիբիայում զանգվածային հանրահավաքներ սկսվեցին, որի մասնակիցները պահանջում էին նախագահ Մուամար Քադաֆիի հրաժարականը, ով երկիրը գլխավորել է ավելի քան 40 տարի: Զանգվածային հանրահավաքները վերաճեցին կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ զինված հակամարտության:




























