Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվել է վանդալիզմի հերթական ակտը: ԼՂՀ Հադրութի շրջանի ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանֆերյանց) փոքր հայրենիքում ոչնչացվել է նրա հուշարձանը:
«Այն, թե ինչպես է իրեն պահում Ադրբեջանը, նացիզմի, վանդալիզմի եւ պարզունակ վայրենության անխափան շղթա է»,- սել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հայկական պատմական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների հերթական ոտնձգությունը:
«Երեկ հայտնի դարձավ ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Խուդյակովի (Հանֆերնց) հուշարձանի ոչնչացման մասին: Լեգենդար մարդու համար, ով հսկայական ներդրում է ունեցել ֆաշիզմի եւ ճապոնական միլիտարիզմի դեմ տարած հաղթանակում, նա Հայրենական մեծ պատերազմի հերոսներից է՝ հայրենասիրության եւ միջազգայնականության օրինակ: Այդ մարդը իր ամբողջ կյանքը նվիրել է նացիզմի, բոլոր տեսակի խտրականության եւ տարանջատման դեմ պայքարին:
Լինելով ավիացիայի մարշալ՝ Խուդյակովը շատ բան է արել դրա զարգացման համար: Այս նշանավոր մարդու հուշարձանի քանդումն 2020 թվականի նոյեմբերին ադրբեջանական զինված ուժերի եւ թուրքական ինքնաթիռների կողմից Սիրիայում ռուսական ուղղաթիռի կանխամտածված ոչնչացման ուղիղ շարունակությունն է: Սա հարված է ոչ միայն հայկական ժառանգությանը, այլեւ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը, մեր ընդհանուր անցյալին: Այս մարդը շատ բան է արել ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պաշտպանելու համար, եւ սա ապտակ է քաղաքակիրթ աշխարհին:
Ավելին, Խուդյակովը ներդրում է ունեցել ոչ միայն Խորհրդային Հայաստանի կամ Ռուսաստանի պաշտպանության գործում. Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսները նույն Ադրբեջանը պաշտպանել են շագանակագույն ժանտախտից, որին նացիզմից փրկված ադրբեջանցիների ժառանգները նման «երախտագիտությամբ» արձագանքեցին: Ադրբեջանի այս պահվածքը ոչ այլ ինչ է, քան միջազգային նորմերի անտեսում, աջակցություն ահաբեկչությանը եւ վանդալիզմին: Մենք դատապարտում ենք այս պարզունակ արարքը եւ կարծում ենք, որ ոչ ոք իրավունք չունի պղծել այդ մեծ սերնդի հիշատակը, որը վերջ տվեց ֆաշիզմին: Նրանց հիշատակի պղծումը կենդանացնում է նացիզմը, Հիտլերին եւ նրա հետեւորդներին»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:





























