Այսօր՝ օգոստոսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 12:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Աշոտ Մալխասյանը՝ իր վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 67.7 կմ հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 43-ամյա Լուսինե Սահակյանին:

 Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Սևան» բժշկական կենտրոն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ա. Մալխասյանը աշխատում է ոստիկյանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Նոր-Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, կոչումով ոստիկանության փոխգնդապետ է: