Այսօր` օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Volkswagen և մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 6 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։




























